Երևան

Երևան

Արդյո՞ք շատ են քաղաքները, որոնք կարող են հպարտանալ մթա. ստեղծման դարաշրջանով․ Երևանը կարող է։ 2019 թվականին նա նշում էր ստեղծման 2801 տարին։ Այս հնագույն քաղաքը հիմնադրվել է մթա. 728 թվականին Ուրուարտուի արքա Արգիշտի I-կողմից՝ Արին-Բերդ բլրի վրա, և անվանվել է Էրեբունի։ Բերդի անվանումը տարածվեց, նաև, դրա շուրջը միքանի հազար կիլոմետր ձգվող տարածքում ձևավորվող քաղաքի վրա։ 
Երևանը կառուցված է շրջանի սկզբունքով, որից ճառագայթաձև տարածվում են ճանապարհները։ Հրազդան գետը իր գեղատեսիլ զբոսայգիներով, լճերով և ջրվեժներով, սրճարաններով և ռեստորաններով հյուսիսից հարավ հատում է Երևանը։ Կիրճի վրայով անցնում է <<Հաղթանակ>> կամուրջը, որտեղից բացվում է քաղաքի հիասքանչ պանորամ տեսարան։ Գունավոր տուֆից կառույցները քաղաքին տալիս են յուրահատուկ բազմազանություն։ Հոռվից տները թողնում են խաղալիքների տպավորություն՝ կազմված բազմագույն կուբերից։ <<Հաղթանակ>> կամուրջից սկսվում է հայկական այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտան՝ Երևանի գլխավոր փողոցը, որը տարածվում է շուրջ երկու կիլոմետր։ Մաշտոցի պողոտայում են կենտրոնացված քաղաքի բոլոր մշակութային տեսարժան վայրերը, որտեղ տեղավորված են բազմաթիվ թանգարաններ և օպերայի ու բալետի թատրոնը։ Պողոտան ավարտվում է հայկական գրի գանձարանով՝ Մատենադարանի կառույցով։
Քաղաքի կենտրոնը, բուլվարների շրջանով առանձնացված, զարդարում է Հանրապետության Հրապարակը՝ շրջապատված պետական կառույցներով։ Հրապարակում է գտնվում թանգարանային համալիրը, որը միավորում է Հայաստանի ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Գրականության և արվեստի թանգարանը, Երևանի պատմության թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, ժամանակակից արվեստի թանգարանը և միշարք այլ տեսարժան վայրեր։

Հատուկ առաջարկներ